Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
Գեղարվեստա-ստեղծագործական
24 Сентября 2012 | Опубликовано в Գեղարվեստա-ստեղծագործական | Просмотры: | Комментарии: 0

Գեղ. ղեկավար`
Դավթյան Մարատ Ռոբիկի

       Մարատ Դավթյանը ծնվել է 1971թ. օգոստոսի 6-ին , Երևան քաղաքում: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժինը: 1996-ից աշխատում է Ստեփանակերտի թատրոնում, 2009-ից` գեղ. ղեկավար: Մարմնավորել է զինվորի («Արցախյան բալլադ»), Պերտի Օրասի («Այլանդակ Էլզա»), Օրեստեսի («Անդրոմաքե»), Ռոլանի («Փակուղի»), Օթարյանի («Պատվի համար»), Սարատիկյանի («Հրաժարական»), Մարտիկի («Մենք մեր սարերն ենք») դերերը:
     Բեմադրել է Գ. Խանջյանի «Բոլերո», Հ. Թումանյանի «Պոետն ու Մուսան», Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին», Հ. Մելքոնյանի «Հրաժարական», Ժ. Անանյանի «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր», Ս. Խալաթյանի, «Սերը պահարան չի հարցնում» գործերը: Նկարահանվել է «Ճակատագիր» ֆիլմում:
     Մասնակցել է արցախյան պատերազմին: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
 

Բեմադրող ռեժիսոր`
Կարապետյան Մարիա Վլադիմիրի

Դերասանախմբի ղեկավար`
Պետրոսյան Նարինե Շիրինի

Գրական մասի վարիչ`
Ալավերդյան Կարինե Իսահակի

Նկարիչ՝
Գալստյան Զորիկ Գրիգորիի

     Զորիկ Գալստյանը ծնվել է 1949թ. մայիսի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում: ԼՂՀ (2004թ.) և ՀՀ (2007թ.) նկարիչների միությունների անդամ է: Ստեփանակերտի թատրոնում աշխատում է 2004 թվականից, ձևավորել է «Երջանկության նետը», «Հրաշագործ ծաղիկ», «Ձյունե թագուհին», «Զգուշացեք, նա դեռ կա», «Տիկին մինիստրուհի», «Սերը պահարան չի ճանաչում», «Լույս քեզ տեսնողին» ներկայացումները:

 

Ռեժիսորի օգնական`
Գևորգյան Սերիկ Վլադիմիրի

Հուշարար`
Բաբայան Էլմիրա Միկիտի